ՄԱՅԻՍԻ 27. «ԳՏՆԵԼՈՎ ՔՈ ՏԵՂԸ» Հիսուսը կրեց մեր մերժվածությունը, որ մենք ընդունելի լինենք Հոր մոտ Ընդունելությանը հասնելու համար ևս մեկ փուլ կա, որն է՝ ընդունելություն գտնել Աստծո ժողովրդի կողմից։ Սա նշանակում է գտնել քո տեղը Քրիստոսի մարմնի մեջ։ Հասկանո՞ւմ եք, որ մենք՝ որպես քրիստոնյաներ, մեկուսացած անհատներ չենք։ Մենք հարաբերության մեջ ենք մտնում մեր քրիստոնյա քույր-եղբայրների հետ։ Այս հարաբերությունը մի ճանապարհ է, որով առօրյա կյանքում արտահայտվում է մեր ընդունելիությունը։ Բավական չէ միայն ընդունելի լինել երկնային Հոր կողմից։ Սա առաջին ու թերևս ամենակարևոր քայլն է։ Այնուամենայնիվ, դրանից հետո մեր ընդունելությունը պետք է արտահայտվի քրիստոնյա եղբայրների հետ ունեցած հարաբերություններում։ Հավաք
Դուք գիտեի՞ք։
Գողիաթը (Գոլյաթ) հսկայական հասակով անսովոր ուժեղ մարտիկ էր, բնիկ Գաթ քաղաքից: Գողիաթը 6 կանգուն էր և բարձրությունը՝ 277,2 սմ (1 կանգուն = 42,5 սմ, 1 բացվածքը՝ 22,2 սմ)։ Ըստ հրեական ավանդույթի՝ նա համարվում է ռաֆայմների՝ հսկաների հետնորդ։
Գողիաթը միակ մարդն է, ում ճշգրիտ հասակը գրված է Աստվածաշնչում։
ՀԳ Բ Թագ. 21։19-ում խոսվում է Գեթից մեկ այլ Գողիաթի մասին, որը սպանվել է բեթլեհեմցի Էլհանինի կողմից։
Показать ещё