Հայաստանում առաջին անգամ կատարվել է հղի կնոջ գլխուղեղի բաց վիրահատություն` տրեպանացիա: Դրան հաջորդել է կեսարյան հատումը: 19-ամյա կինը արու զավակ է ունեցել: Երկու վիրահատություններն էլ, չնայած մեծ ռիսկին, ավարտվել են հաջողությամբ:
Ինչպես NEWS Medicine–ի թղթակցին պատմել է «Էրեբունի» ԲԿ բարձր ռիսկի հղիների բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանը, 19-ամյա հղիի մոտ բժիշկներն ախտորոշել են մալֆորմացիա: Սա գլխուղեղի անոթների անեւրիզմա է, ինչն էլ 25 շաբաթական հղիության ընթացքում առաջացրել էր հեմոռագիկ ինսուլտ: Նրան հիվանդանոց էին տեղափոխել կոմային վիճակում:
Բժիշկները հենց այդ ժամանակ էլ կատարել են Հայաստանում դեռեւս աննախադեպ վիրահատություն` ռիսկի գնալով` թեեւ հաջողության շանսերը մեծ չէին, հակառակ դե