Կորստի ցավը ցնորքի նման հանգիստ չի տալիս Թանկագին ԵՂԲԱՅՐ, իմ խենթ, իմ ըմբոստ, իմ պատվական, իմ միակ, իմ պապ, իմ հեր….
Խենթացած հույզերս իրար են զարկվում, պատեպատ դիպչում ու զիլ զնգում են ողջ տիեզերքում, կարծես փորձում են ետ բերել անդառնալի կորցրած ժամերն ու վայրկյանները երկուստեք ապրած:
Դու իմ առաջնոջդ, իմ հուշերի ու հույզերի իմաստուն վկա, Քո 40-ամյա հորձանուտ տարիների հեռվից, հուշերիս պահոցից մեկիկ-մեկիկ վեր եմ հանում Քեզ, Քո ապրած տարիների փայլն ու շողքը ու խնամքով դարսում կողք կողքի, որ այլևս լուսավոր շողան երկնակամարում , ձագուկներիդ համար փայլող
աստղ, իսկ մորդ համար…..քանի քանիերորդ անգամ մոխիրներց վեր հառնող փյունիկ….
Չդիմացար երկրային ցավերին, էդ մկանու