Ամեն մարդ էլ իր սրտում պահած լիքը հուշ ունի, սրտի մութ անկյունում, թաքուն պահած փուշ ունի: Այս մեղավոր աշխարհում գործած լիքը մեղք ունի, այս լուսավոր կյանքի բեմում կիսատ թողած դեր ունի: Ունի նաև կարոտ անհուն, ունի տագնապ, սրտի կսկիծ, ունի թողած բարի անուն, ունի կարոտ, ունի թախիծ: Մարդը ունի նաև դիմակ, կյանքն ասես մեծ հանդես, ոմանք իրենց դիմակի տակ ունեն պահած երկու երես: Ոմանք ունեն հարստություն ու նայում են վերևից, ու չգիտեն, որ կյանքում մարդը մարդ է միշտ մնում: Մարդ կա մարդ է ` ոնց են ասում, մարդ կա իրեն վեր է դասում: Բոլորիս էլ մեկ կյանք տրված, իսկ վերևում է միայն