Իմ կնօջս։
Ողջո՜ւյն իմ խենթ, իմ միակ սեր,
Դու վերջապես եկար այցի,
Չեմ դադարել ճամփիդ սպասել,
Լուռ սպասել եմ՝ առանց հարցի։
Եկ դու ինձ մոտ, նստիր կողքիս,
Թող վերջապես շունչդ զգամ,
Թող ամոքվի իմ խենթ հոգին,
Թեկուզ դարձել եմ ես անզգամ։
Դու մի’ լացիր իմ հրեշտակ,
Չեմ մեղադրել ես քեզ երբեք,
Որ մնացի սիրուց անհագ,
Խորն է ցավն իմ հուսաբեկ:
Ալ վարդեր ես դու ինձ բերել,
Որ ամոքես սիրտս լքված,
Քո աչքերն եմ ես միշտ սիրել,
Քո աչքերը՝ սիրուց հարբած։
Դե մի’ լռիր, իմ միակ սեր,
Եկ զրուցենք կյանքի մասին,
Քանզի գիտեմ վերջին անգամ,
Դու հյուր եկար իմ շիրիմին։
Եկ զրուցենք կյանքի մասին,
Մեր կոտրված բախտի մասին,
Դու մի’ լռիր ու մի’ թախծիր,
Հոգուս ձայնը սրտով լսիր։
Որքան ուշ ենք մենք հասկացել,
Թե ինչ բան է անկեղ