Կնոջ միակ թերությունը....Աստված կնոջն ստեղծելիս բավական երկար
չարչարվեց: Նա աշխատում էր 6-րդ օրը, երբ նրան մոտեցավ հրեշտակը, հարցրեց,
թե ինչու է այդքան երկար ժամանակ վատնում դրա վրա:
Աստված պատասխանեց. «Նայիր նրա բնույթին: Նա պետք է ունենա 200 շարժական
մասեր, միեւնույն ժամանակ շարժումները փառավոր լինեն: Պետք է ինքն իրեն
բուժի, երբ հիվանդ է, աշխատի օրական 18 ժամ: Ունենա ընդամենը երկու ձեռք եւ
կարողանա գրկել մի քանի երեխայի: Ընդ որում՝ այնպես գրկել, որ անցնի
ցանկացած ցավ` լինի դա ծնկների կամ հոգու վերքեր»:
Հրեշտակն ավելի մոտեցավ արարածին եւ շոշափեց նրան.
- Աստված իմ, նա այնքան փխրուն է:
- Այո՛, ես նրան փխրուն եմ ստեղծել, սակայն միեւնույն ժամանակ՝ շատ ուժեղ:
Դու չես էլ կարող պատկ