Մի ծերունի կար, ժամերով նստում էր եկեղեցու անկյունում:
Մի օր քահանան հարցրեց նրան.
- Եվ ի՞նչ է Աստված քեզ ասում:
- Աստված ինձ ոչինչ չի ասում, Նա միայն լսում է, - ասաց ծերունին:
- Լավ, ուրեմն դու ի՞նչ ես ասում Նրան:
- Ես էլ նրան ոչինչ չեմ ասում: Ես միայն լսում եմ Նրան: