Քայլում եմ լուռ փողոցներով, Մահվան շունչ է՝ կյանք չկա, Մանկան ծիծաղ, հարազատ դեմք, Սեր ու հարգանք էլ չկա։ Դարձանք օտար ու անտարբեր, Խոսքի մեջ էլ համ չկա, Ոգու սով է, փողը՝ Աստված, Հոտը մոլոր՝ տեր չկա։ Դատարկ ու մութ իմ քաղաքում Ընկեր, ծանոթ էլ չկա, Ճամփա ընկած գնում են դեռ՝ Էս աղետին վերջ չկա։ Սահյան
...Ու մենք այդպես էլ չսովորեցինք, Որ երբ շոյում են մեր ծեծված այտը, Եվ հուդայական համբույր շռայլում, Միամիտներիս, հերթական անգամ` Խաչին են հանում... Լիլի Շակրին