Դեռ 52 տարի առաջ Էդմոնդ Քեոսայանի Արամի, Սուրենի, Վազգենի ու Սաքոյի կերպարների կողքին Հոլիվուդը առաջարկեց իր Ֆիլին, Ալանին, Սթյուին եւ Դագին:) https://bravo.am/news/78074
- Հիմա մի քիչ ջղայնանում եմ ու վատ զգում, երբ տուն եմ գնում ու նա բացակայում է, քանի որ աշխատում է, բայց փորձում եմ պայքարել ինքս ինձ հետ: Երկար տարիներ չի աշխատել, կատակով ասում է, որ ինչ իրեն հիշում է, ամուսնացած է ու երեխա է պահում (ծիծաղում ենք,-հեղ.): Իրականում այդպես է. 21 տարեկան էր, երբ ամուսնացանք, ամեն տարի նշում եմ, որ ինձ հետ ավելի երկար է ապրում, քան իր ընտանիքի: Երեխաների համար էլ դժվար է. բոլորս սովոր ենք, որ մաման տանն էր լինում:
- Տան մարդ եք:
-Ինչ ամուսնացել եմ, այդպիսին եմ դարձել: Ոչ մեկը, այդ թվում՝ ես, ինձնից նման բան չէինք սպասում: