«Ինձ չթողնեք այստեղ, վրեժս կլուծեք»
106 տարի առաջ, այս օրերին
1. Ամեն տարի այս օրերին ես հիշեցնում եմ մոռացված այս հերոսի մասին, ում սխրանքի շնորհիվ է նաև, որ կա այսօրվա Հայաստանը:
2. Ազգի ոգին կերտում են ազգի պատմության ու հերոսների միջոցով:
Մեզ հարկավոր է պատմության փոշու տակից դուրս հանել մոռացված մեր հերոսներին ու ներկայացնել մարդկանց:
Այդպիսի մոռացված մի հերոսի մասին եմ ուզում պատմել այսօր:
3. 1918 թվականը դժվարին ու նաև ճակատագրական շրջան էր հայության համար: Թուրքիան մտադիր էր վերջնականպես լուծել հայկական հարցը` վերացնելով հայկական պետությունը:
Ներխուժելով Արևելյան Հայաստան` թուրքական բանակը երեք մասի էր բաժանվել: Առաջին մասը երկաթուղու ուղղությամբ շարժվում էր հարավ` Արարատյան դա