Մի օր երբ հարբեմ՝ կկորցնեմ զգոնությունս,
Կխոսեմ չափից շատ։
Կանկեղծանամ...
Չի կարելիներս, կարելի կդառնան,
Կզարմանաս,
Կժպտաս,
Չգիտե՜մ միգուցե ցավե՛ս
Ճշմարտությունից։
Կամ չպատկերացնես, այսչափ կարոտներ,
Սպասումներ,
Ցասումներ,
Սեր,
Ու չդիմանա՜ս
Ճշմարտությունից։
Գուցե դուրդ գա,
Գուցե դուրդ գա՞մ՝
Չգիտե՜մ...
Մոտենաս,
Ժպտաս ինձ,
Ու ասես՝
Որ դա քեզ համար նորություն էլ չէր։
Օգտվես առիթից,
Պահը բաց չթողնես՝
Սեփականացնե՜ս
Գրկես,
Շոյես,
Համբուրես,
Կամ դե' չգիտե՛մ՝
Ինձ քոնը դարձնես...
Մի օր երբ արբեմ...