Հրաչյա Քոչարի հոդվածը Մեծ Եղեռնի 50-ամյակի առթիվ 1965 թ. «1890-1920 թվականների երեք տասնամյակը մեր բազմադարյան պատմության ամենաողբերգական, ամենահերոսական, ամենավիպական շրջանն էր, որ ունեցել է միլիոնավոր նահատակներ, զոհերի մեջ եղել են գիտուններ ու բանաստեղծներ, ճարտարապետներ ու երաժիշտներ, բժիշկներ ու փիլիսոփաներ, հերոսների մեջ` ռամիկ հողագործներ ու մշակներ, արհեստավորներ ու հովիվներ, այգեպաններ ու նույնիսկ վանքերի մենակյացներ: Ժողովուրդն ազգովին պատմությունից ջնջվելու վտանգի տակ էր: Հարյուր հազարավոր անզեն մարդիկ, փոքր ու մեծ խմբերով, ձորերում ու կիրճերում գնդակահար էին լինում, կամ կամուրջներից նետվում էին լեռնային գետերի կատաղի ալիքների մեջ, ամբողջ բազմություններ մեռնում էին Սիրիայի ու Իրա