Եթե ինչ էլ դու ցանկանաս՝ գտնես կյանքում, Չշփոթվե՜ս հանկարծ, չվայելես թաքուն, Իմացի՛ր, որ ես տառապանքով անքուն Աղոթո՜ւմ եմ քո ամեն լավ բանի համար: Թե ինչ դուռ էլ թակես, հանգիստ բանան քո դեմ, Չպարուրվե՜ս դողով ու չամաչես հանկարծ, Իմացի՛ր, ինչքա՜ն արհեստավոր գիտեմ, Կառուցել եմ տվել բոլոր դռները քեզ համար: Ու թե հառաչանքդ սկսվի «ա՜խ»-ով, Խինդ ու հեգնանքից թող լինի միայն, Քանի որ գիտես ինչքա՜ն եմ վախով, Ցավո՜վ հառաչել ցավերիդ համար: Եթե ուզես հանկարծ ողջը կիսես սիրով, Թե՛ երկրիս վրա, թե՛ մով երկնքում, Մի բաժին թախիծ թող սրտիս վրա, Որ բանաստեղծեմ անգամ քեզ համար... Եթե ինչ էլ դու ցանկանաս՝ գտնե՜ս կյանքում, Չշփոթվես հանկարծ, չվայելե՜ս թաքուն, Իմացի՛ր, որ ես տառապանքով անքուն Աղոթո՜ւմ եմ քո ամեն
Խաչվերաց տոնին՝ գերեզմաններում, իմ տպավորությունը… Այստեղ անդորր, այստեղ հանգիստ և անշշունջ քուն է անծիր, Այնտեղ մարդիկ դեռ արթմնի, բայց աչքերով հավերժագոց, Այստեղ գանձեր հողում ցանած, արդեն ամուլ, արդեն անծիլ, Այնտեղ կառաչ համատարած և կյանքի դեմ խուլ քրթմնջոց։ Եվ մի կնոջ որդեկորույս սուգերգն ու լացն իմ ուղեղում, Աչքերիս մեջ խունկի փոշի,և ժանգոտ թաս,և փայտե բոց, Երբ որ արդեն բուրվառ որպես, փոքրիկ կրակն էին անթեղում, Գերեզմանե խուլ «գյուղակից» ես դուրս եկա մեռնող փողոց։ Շուրջս թեև դեռ կար խայտանք, սակայն ինքս սրտամաշուք, Միտումնավոր ես ընտրեցի ինձ տուն տանող ուղին երկար, Իմ ձեռքերն էին խոնավ հողոտ, իսկ գլուխս դեռ հողազուրկ, Գնում էի ես դեպի տուն, որպես քայլող մի շիրմաքար։ Ես վաղվա հող ոսկ
Դու այսօր եկար, կանգեցիր հեռու առանց մի խոսքի, Մազերդ երկար, ցողաթաց էին, իսկ ինքդ ոսկի, Երկնքից արև, մեր շուրջը կրակ ամառ էր ու հուր, Հագինդ մավի,բաց ու թափանցիկ, և երկնի լազուր։ Կոնքերդ բարակ, դու ծիրանագուն ու հևքդ մեղմիկ, Ասես անտառից փախել եկել էր ահվորած եղնիկ, Լանջերդ հյութեղ, իսկ ստինքներդ հատիկ էին նռան, Պիկ էին ու շքեղ, ինչպես կոնաձև կատարը լեռան։ Քամին քո կապույտ շրջազգեստի փեշն էր ծածանում, Քամին հառել էր աչքերը ասես քո նուրբ ոտքերին, Հագինդ դանդաղ հոգիս կիզելով վեր էր բարձրանում, Եվ հասնում մինչև նուրբ ու կուսագեղ քո բաց կոնքերին։ Ես խուլ զննեցի քեզ ոտքից մինչ մազ, և մինչ քո հոգին, Ու հայացքիս հետ բարձրանում էր և մի խենթ ցանկություն, Ախ, երնեկ նրան ով մարմնաբեկ սյուն է քո կող
Եվ ծիծաղը ի՞նչ է, գիտե՞ք, Ուրախության ճիչ չէ բնավ, Այլ պորթկումն է Այն տխրության մեծ զանգվածի, Որը արդեն լքցված է բերնեբերան։ Եվ արդյունքն է Բախտի ամեն մի հարվածի, Որտեղ ամեն հալածվածի Ցավն է վրան։ Եվ ծիծաղը ի՜նչ է անում. Այն կրակով դեմքն է շոյում Սարցապատկեր կախարդվածի, Ու ջերմությամբ ուշքի բերում՝ Առանց լացի… Եվ ծիծաղը ի՞նչ է, գիտե՞ք, Այն հակառակ պատկերն է միշտ Կյանքի ինչ-որ ակնթարթում տխրամածի, Այնպես է, թե հերթ է դրված, Այնպես է, թե այդպես է ճիշտ, Որ ծիծաղը վերջում պիտի փոխվի լացի, Հաճախ որպես հակառակը. Նույն պորթկումը Այդ տխրության մեծ զանգվածի, Նույն անկումը Ուրախությամբ կախարդավածի…
  • Класс
Անքնություն Երբ քնած էիր դու, մեղավոր ու խորթ նորից եկա տուն, Արբած էի ես կնոջո՜վ, գինո՜վ, հոգնած ու անքուն, Իմ դեմքն անմռունչ, իսկ ինքս դատարկ ու արատավոր, Քայլեցի անվարժ քայլերով տարտամ անկյունից անկյուն։ Ինձ չեն հիացրել ոչ մի սիրած կույս դեռատի և վես, Ինձ չեն հիացրել ոչ մի հրե կին մերկ ու անտրտունջ, Ես ամեն անգամ, ամենքի գրկում կարոտել եմ քեզ, Եվ լոկ քո կողքին եմ ես միշտ գտել նիրհս անշշունջ։ Իմ կյանքն արհավիրք, իմ կյանքը խառնակ սիրո և դավի, Իսկ ես պատանի, ես ողջահայաց ջահել եմ այնպես, Ինձ չեն ջերմացնում ո՛չ մուսսոնները հրե հարավի, Ոչ էլ հինավուրց և վաղեմացած սերերն իմ անտես։ Ես տրտմնադեմ նստում եմ հանգած վառարանի մոտ, Եվ մեր ընտանի, սերտ ու ջերմատենչ օջախն եմ վառում, Սենյակում մռայլ
Քո շուրթերը… Քո շուրթերը, ո՜չ, շրթներկի համար չեն, Ոչ էլ տաշած ինչ-որ սուրճի բաժակի, Որ ամեն մի սովորական ումպի հետ, Այն անզգա ապակե սպասքը պաչեն․․․ Քո շորթերը շշնջալու համար չեն՝ Ո՛չ կանչող խոսք, ո՛չ էլ չքնաղ մեղեդի, Որ ամեն մի տխրանվագ հովի հետ, Ինչ-որ մորմոք կամ տրտում երգ հառաչեն։ Քո շուրթերը մրմնջալու համար չեն, Ո՛չ կենաց խոսք, ո՛չ էլ մի փուչ լլկանքի, Որ բարբառած յուրաքանչյուր խոսքի հետ, Թե չժպտան, գոնե երբեք չամաչեն։ Չէ՜, շուրթերդ լոկ համբույրի համար են, Համբուրվելո՜ւ, և՛ կարիքի, և՛ կրքի, Որ համբույրիդ ամեն երկար պաչի հետ, Քաղցր գինի կամ մեղրաջուր շառաչեն։ Սևակ Բերդ
ՍԱՀՄԱՆԻՆ… Հայրենիքս մի մե՜ծ ընտանիք, Գետնատունն օջախ է դարձել, Մայր հողն ինձ երկաթյա տանիք, Կարծես թե այստեղ եմ մեծացել… Իմ դիմաց դժոխք ու չարիք, Ինձ հաճախ մեռած են կարծել, Մոռացած թե՛ տուն, թե՛ տարիք, Կարծես թե այստեղ եմ մեծացել… Իմ մե՜ծ տուն, իմ հրե՜ հայրենիք, Իմ առաջ սահման են գծել, Եվ այսքան թշնամուն մոտիկ, Կարծես թե այստեղ եմ մեծացել… Կարոտած տուն ու ընտանիք, Մայր հողից եմ գգվանք ստացել, Սահմանն է սկիզբդ՝ հայրենի՛ք, Սահմանիդ եմ ասես մեծացել։ Սևակ Բերդ
ԱՐԱՐԱՏ Էն ո՞ւր կորան երազները մեր հոգու, Տե՜ս, պանդուխտ է, և գերի է մինչ հիմի, Դեռ տուն չեկավ մեր Արարատ լեռն ու... - Լռում ես դու, խելագարվա՜ծ Նայիրի։ Հեռվում անտեր, գուցե ջնջվել է վաղուց, Իր լանջերից ոտնահետքերը հայի, Ինչպե՞ս մնա թուրքի լամուկն անհատույց. - Լռում ես դու, խելագարվա՜ծ Նայիրի։ Ա՜խ, ո՞նց չզգա իրեն ճնշված՝ ա՜զգս, ե՜ս, Մեր երկիրը մայր արգանդ է լեռների, Երբ կանչում է Արարատը հեռվից քեզ. - Բայց լո՜ւռ ես դու,խելագարված Նայիրի։ Սևակ Բերդ
Показать ещё