Բարի լույս 🤍 Մի մարդ ամեն օր գնում էր շուկա ու առնում էր հինգ հատ հաց: Մի օր հանդիպեց իր ընկերոջը, և ընկերը հարցրեց. -Ասա, ինչու՞ ես դու հինգ հատ հաց գնում: Եվ մարդը պատասխանեց. -Մեկն ինքս եմ ուտում,երկուսը պարտքով եմ տալիս,մյուսներով պարտքս եմ վճարում: -Չեմ հասկանում,- ասաց ընկերը,- բացատրիր ինձ: -Դե ի՞նչ բացատրեմ. մեկը ինքս եմ ուտում, երկուսը տալիս եմ երեխաներիս, իսկ մյուս երկուսը` հորս ու մորս: Հին հնդկական առակ
Երևի շատերդ եք լսել մեղվի և ճանճի պատմությունը: Մեղուն ամեն ինչում տեսնում է գեղեցիկը, օգտակարը, ծառը, ծաղիկը... փնտրում է աամնագեղեցիկ ծաղիկները և նեկտար հավաքում... Ճանճը տեսնում է միայն աղբը, տհաճը, հոտածը: Նույնն էլ մարդն է: Ինչ տեսնում է, ինչով հիանում է դա էլ ստանում է... Եթե Տեսնում ես բարին, հավատում ես, երազում ես, աշխատասե՞ր ես` ուրեմն կհասնես այն ամենին, ինչ որ ուզում ես... Եթե Տեսնում ես աշխարհում միայն նեգատիվը, վատը, չարը` դա էլ կունենաս... Քո Աշխարհը քո մտքերի արդյունքն է: Փորձիր ամեն բանում լավը գտնել, բարին տեսնել, դրականը սպասել... Այլապես ինչ իմաստ ունի այն կյանքը, որոմ չկա Լույս : Բարի լույս
«Ես չե՛մ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանություն է։ Ո՛չ ոք իրավունք չունի այդպէս վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արյուն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետեւից գա»: 1918 թվականի մայիսի 24–ին այսպես է արձագանքում հրետանու 24–ամյա կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանցը թշնամու դեմ կազմակերպված դիմադրությունը դադարեցնելու մասին զինվորակական ղեկավարության որոշմանը; Նա լքում է խորհրդակցության սրահը և իր հրետանավորների հետ Դիլիջանից մեկնում Ղարաքիլիսա՝ կռվելու թշնամու դեմ: Խորհրդակցության մյուս մասնակիցները այլ տարբերակ չունենալով՝ հետևում են նրան: Ղարաքիլիսայի ճակատամարտը, որում զոհվում է Գուրգենը, նպաստում է Հայաստանի Հանրապ
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՆԱՄԱԿԸ ԴՍՏԵՐԸ Իմ թանկագին դուստր Լիլյա. Ստացա քո առաջին գրած նամակը: Հասկանալու համար, թե նամակդ կարդալիս ես ինչ վերապրեցի, պետք է ողբերգական ճակատագրով հայր լինել, ինչպիսին ես եմ: Չէ՞ որ, սիրելիս, ես քեզ չեմ տեսել: Երբ դու ծնվել ես, ես Երեւանում չեմ եղել: Ինչպես է քեզ մեծացրել մայրդ, ես չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ հեշտ չի եղել: Ես նրան` մորդ, երախտապարտ եմ հավետ: Նա անկարելիության աստիճանի բարի էր, բնույթով` քնարական, իդեալներով կին, մի խոսքով հրաշալի մարդ, սակայն մեզ ճակատագրով վիճակված չէր միասին ապրել: Համբուրիր մորդ եւ ասա նրան, որ սրանից յոթ տարի առաջ Վլադիմիրի բանտից ես նրան տասնմեկ նամակ եմ գրել, բայց պատասխան չեմ ստացել: Երջանիկ կլինեմ, եթե ուղարկես մորդ, քո եւ ի
Երբ մի ժողովրդի գործիչները եսապաշտ են, անհաշտ, ոչընկերական, այլևս կարիք չկա ավելի մեծ դժբախտություններ ցանկանալու նրան: Նժդեհ
Հայաստանի թեքված ու խորհրդավոր գյուղը՝ ՈՂՋԱԲԵՐԴ
00:35
VID_95590812_123023_582.mp4
475 просмотров
561556278010

Magnolia Jan

Показать ещё