«Հայրավանք» վանական համալիրը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիսարևելյան մասում` Սևանա լճի ափին: Կառուցվել է 9-րդ դարի վերջին: Համալիրից պահպանվել են եկեղեցին (9-րդ դարի վերջ), գավիթը (12-րդ դարի վերջ), 12-17-րդ դարերում պատրաստված բազմաթիվ խաչքարեր:
Hayravanq monastery is located in the north-eastern part of the Hayravanq villlage of the Gegharquniq Province of RA, on the shores of Lake Sevan. It was built during the late 9th century. From the church complex now there are saved the church (late 9th century), the gavit (late 12th century) and many crosstones (khachkars) carved during the 12-17th centuries.
Հայրավանքը, որը հայտնի է նաև Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք անվանումներով, գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան կողմում, Սևանա լճի առափնյա ժայռոտ հրվանդանի վրա: Այն IX-XII դդ. վանական համալիր է, որը բաղկացած է եկեղեցուց (Ս. Ստեփանոս) և գավիթից: Ս. Ստեփանոս եկեղեցին (IX դ.) հայկական ճարտարապետության եզակի նմուշներից է: Այն քառաբսիդ է, ունի խաչաձև, կենտրոնագմբեթ հորինվածք` 6,15մ x 7,15մ ներքին առանցքային չափերով: Եկեղեցին ունի երկու մուտք` հարավից և արևմուտքից: Արևմտյան մուտքը բացվում է գավիթի մեջ: Խորանները ներքուստ և արտաքուստ բոլորաձև են: Հարավ արևելյան կողմում կառուցված է մի ավանդատուն, որն հավանաբար հետագայում է ավելացվել: Եկեղեցին կառուցված է կոպտա