••••ԵՍ ՈւԶՈւՄ ԵՄ••••
Ես ուզում եմ,
որ ջերմանա շուրթերը իմ,
քո վարդագույն տաք շուրթերից,
ես ուզում եմ,
քեզ գրկելուց,քո գրկի մեջ
անէանամ,
ես ուզում եմ,
որ կորցնեմ ես ինքս ինձ,
քեզ տեսնելուց,
որ համաչափ քայլերը իմ,
մի պահ խառնվեն քեզ մոտ գալուց,
ես ուզում եմ,
որ մանկան պե՛ս,քեզ տեսնելուց
ես ծիծաղեմ խառնաշփոթ,
և ուզենամ խոսել քեզ հետ,
իմ երեկվա հոգում կերտած խենթ
բառերով,
ես ուզում եմ,
որ քեզ պահեմ իմ բիբերում
խելագարված,ինձ հետ տանեմ
պատկերը քո,փակ աչքերով
իմ խենթացած,որ դու մնաս
իմ աչքերում,իմ աչքերում,
սիրահարված,
ես ուզում եմ,
ինձ հետ քայլես,բայց չխոսես,
այլ լուռ նայես իմ աչքերին
սիրահարված,
ես ուզում եմ,
որ միշտ մնաս դու իմ գրկում,
հանգիստ ննջես մինչ լուսաբաց,
որ ես