Հարգարժան պարոն Փաշինյան և աշխարհասփյուր հայ ժողովուրդ.
Ձեզ դիմում են 2019 թ. դեկտեմբերի 23- ին Արարատի մարզի Մասիս քաղաքում առանձնակի դաժանությամբ սպանված Էդուարդ Պավելի Բեգլարյանի ծնողներն ու հարազատները։
Սրտի խորը ցավով ուզում ենք տեղեկացնել, որ մեր որդին դաժանաբար սպանվել է խաղաղ պայմաններում համադասարանցու ձեռքով ՝ թուք- ենիչեներներին վայել , ստոր մեթոդով դաժանությամբ մորթելով և թալանելով , ինչը մենք տեսանք ապրիլյան քառօրյայում ՝ երբ թուրք- ազերիների ձեռքերով մորթվեցին բազմաթիվ առյուծ զավակներ։
Դաժանաբար սպանվել է ոչ միայն անչափահաս երեխա , այլև զինակոչիկ , որն անցնում էր բուժզննում , որպեսզի 2020 թվականի հունիսին համալրեր հայկական բանակի շարքերը և պաշտպաներ հայրենիքը արտաքին