Ողջունում եմ քեզ զինվոր պատվական
Անվեհեր մարտիկ, դյուցազն հաղթական,
Բաղձալի սրտով, հոգով հայրական
Տենչում եմ փարվել կրծքիդ առնական:
Քառասուն օր ու քառսուն գիշերներ
Մարտնչեցիր դու խիզախ, աներեր,
Հայրենի հողին անվերջ անձնվեր
Պարտքդ տվեցիր, ելար պատվաբեր:
Հայացքդ բոցոտ արև է վառման,
Ոգիդ աժդահա լեռը Արմաղան,
Սիրտդ անտակ ծով, փիրուզյա Սևան
Պարծանքի փարոս, քաջ Մխիթարյան:
Մեր հպարտության աղբյուր անխափան,
Լեռների երկնած արծիվ գովական,
Նվիրյալ որդի երկրի Նաիրյան
Նրա եզրերի անկոտրում պաշտպան:
Գիտեմ՝ այրվում է հոգիդ ամեն ժամ,
Արտասվում է սիրտդ, չունի հանգրվան,
Բյուր երիտասարդ ընկերներ ընկան
Սրտիդ կեսն հավետ իրենց հետ տարան:
Դու մի վհատիր զինվոր պատվարժան
Աներկբա հաղթել ես կռվում,