հուզիչ բանաստեղծություն` նվիրված փոքիկ Սերյոժային
Մամ, ես հերոս եմ,
Մամ, ես ուժեղ եմ,
Մամ, ես շատ քաջ եմ,
Ես չեմ խոնարհվում, մամ,
Մամ, …բայց հոգնել եմ,
Գիտես ես որտեղ եմ,
Կյանքի ու մահու հենց խաչմերուկին,
Տեսնում եմ քեզ, մամ,
Թե ձեռքդ մեկնես
Գիրկդ կընկնեմ, մամ,
Բայց սպասիր մի պահ, մամ
Մի ողջ ազգություն, մի հսկա բանակ
Ինձ է սպասում, մամ,
Ինձ է կանչում, մամ,
Պետք եմ նրանց, մամ,
Ես պիտի ապրեմ…
Ներիր մամ, բայց ես,
Ես զինվոր եմ, մամ,
Ես պիտի ապրեմ հանուն իմ ազգի,
Հանուն քեզ, հորս, հանուն Հասիկի,
Պապ ու տատիկի,
Մամ, լսում ես, մամ…
Հոգնել եմ, մամ… բայց իմ հայրենին
Կանչում է ինձ, մամ…
Ներիր, մամ, ներիր,
Ես…գնամ, ապրեմ…մամ…