Գիտե՞ս, այնքան եմ սիրում, երբ ժպտում ես: Չէ, դու չես կարող պատկերացնել, թե քո ժպիտն ինչքան հզոր է: Այն իմ ուժն է: Ես սիրում եմ քո ժպիտը: Ու երբ դու ժպտում ես` ժպտում է հոգիս, շուրջս ժպիտ եմ տեսնում միայն.. քո ժպիտը: Այնքան գեղեցիկ, այնքան սիրելի, այնքան տաք, այնքան շնչող ժպիտը: Այնքան տխուր ... այնքան թարմ: Այնքան երկնային: Ինձ հույս է տալիս քո ժպիտը.. սեր է տալիս, հավատ: Ես սիրում եմ քո ժպիտը.. խնդրում եմ քեզ ` ՄԻՇՏ ժպտա.. Սիրում եմ, քո աչքերը: Նրանցում այնքան հույս կա, այնքան անսահմանություն: Սիրում եմ հայացքդ, ինձ հարազատ հայացքը, որին շարունակ կարոտում եմ: Երանի միշտ ինձ նայի հայացքդ, որ չկարոտեմ...
Комментарии 12
Սիրում եմ, քո աչքերը: Նրանցում այնքան հույս կա, այնքան անսահմանություն: Սիրում եմ հայացքդ, ինձ հարազատ հայացքը, որին շարունակ կարոտում եմ: Երանի միշտ ինձ նայի հայացքդ, որ չկարոտեմ...