-Հայրի՛կ, օրհնի՛ր ինձ, հայրի՛կ:
-Օրհնում եմ, որդի՛ս, օրհնանքս թող միշտ քեզ հետ մնա: Դե ասա՛, տեսնեմ ի՞նչ ճանապարհ է բռնել իմ որդին:
-Բանակ եմ գնում:
-Ի՞նչ:
-Այո՛, հայրի՛կ:
-Դու նոր ես վերադարձել բանակից, որդի՛ս, արդեն երկարաժամկետ: Հպարտ եմ, որդի՛ս, քո խիզախությամբ: Հայրենիք հսկելը փառք է ու պատիվ: Բայց դու քո պարտքը տվել ես, որդի՛ս: Ու ինչու՞ հիմա իմ միակ որդին…
-Հայրի՜կ… Զինվորի կյանքը արդար է, գիտե՞ս, սահմանի վրա, այնտեղ բոլորը մի նպատակով են՝ Հայրենիք պահել: Այնտեղ թիկունքից թշնամի չունես, քո թշնամիները դեմդ են կանգնած, այնտեղ ընկերների մեջ դավաճան չկա, մի տեղ ուտում ենք, մի տեղ քնում ենք: Երբ որ կանգնում ես սահմանի վրա, գիտես, որ երկիրդ դու՛ ես պաշտպանում, այնտեղ բոլորս մենք մի մայր ուն
Գնաց և օրապահին խնդրեց բացել զենքի պահեստի դուռը:
- Կներես, բայց չեմ կարող, չի թույլատրվում:
- Խնդրում եմ, բացիր, ես ներսում եմ մոռացել կարևոր բան, վերցնեմ ու արագ դուրս գամ:
- Լա՜վ, միայն թե արագ:
Դուռը բացվեց, Արամը մտավ ներս ու վերցրեց ատրճանակ, որից հետո վազելով դուրս եկավ սենյակից:
- Ու՞ր ես գնում,- հարցրեց օրապահը:
-Կգամ հիմա:Արամը վազելով գնաց մոտակա անատառը, նստեց ծառի տակ ու սկսեց լաց լինել...Ինչու՞, ինչի՞ համար պետք է այսպես լիներ, ինչու՞ նա պետք է կոտրվեր այսպես ու այսքան շուտ, այս տարիքում, երբ սիրում էր անմոռաց...Այն նկարը, որը ցույց տվեց Կարենը, Լիլիթի նկարն էր...Լիլիթը շփվում էր Կարենի հետ համացանցով:
<< Խնդրում եմ, կներեք ինձ...Չնայած՝ ու՞մ եմ ասում, էս կյանքում ես լրիվ մեն