347568515334

♕ ♔ Արթուր ♔ ♕

Добавил видео
ԱՅՍՕՐ ԱՐԱՔՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է: ՆԱ ԿԴԱՌՆԱՐ 55 ՏԱՐԵԿԱՆ... Խորհրդավոր լռություն է, և լռության մեջ` այրվող մոմերի ճարճատյուն… Եթե այրվում են մոմերը, ուրեմն կա հույս, հավատ, սեր, ու նաև հավերժության մեջ անվերջ առկայծող հուշ… Եվ այդ ամենը միանգամից տեսնում ես մոմի լույսի ներքո ստվերագծվող նկարների մեջ, որոնց տակ դրված է մի պարզ ստորագրություն` Արաքս… 1959 թվականին, երբ աշխարհ եկար, ոչ ոք չգիտեր, թե ինչ ճակատագիր է քեզ բաժին հանել Տերը, ոչ ոք չէր կարող ասել, թե ինչ առաջադրանքով է այս մոլորակում հայտնվել փոքրիկ Նունուն (այդպես էին կոչում քեզ ծնողներդ), որ հետո իմ մանկական թոթովանքով պիտի դառնար Ալա և տարիներ անց միայն` Արաքս Աբրահամյան: Իսկ ինչպե՞ս եղավ, որ որոշեցիր արվեստի խաչը կրել ուսեր
ՍԵՆՅԱԿՈՒՄ ԻՄ Սենյակում իմ’ Այրվող մի մոմ’ արծաթափայլ ցոլքերով, Անկյուններում մութ ու խավար Սև թիկնոցի պատկերով Լռությունն է քայլում ասես Իր շղթայված ոտքերով: Սենյակում իմ’ ցուրտ ու տխուր Շրջում է մի չար քամի, Որ կամակոր, բայց և վախկոտ Դուրս է գալիս շուրջպարի: Ու սենյակում իմ միայնակ, Մոմի փայլող լույսի տակ’ Մի ճաքճքված, բայց չքանդված Խորհրդավոր հսկա պատ: Պատին’ գամված արձան խաչված’ Համեստ ու լուռ տանջանքով, Որ միալար իր բողոքը հոգու խորքում կասելով’ Ջերմացնում է իմ սենյակը իր տաք , հոսող արցունքով: Սենյակում իմ’ Այրվող մի մոմ’ Սրտիս սառույցը հալող, Պատին’ պատկեր խաչաձևված, Խորհրդավոր, մենավոր… ԱՐԱՔՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Քեզ Կուզեմ, որ մի օր պատուհանիս տակ Պահված բոլորից` ինձ թաքուն նայես, Երբ ես արթնանամ ու կողքիս դրված, Ինձ համար գրված տողերդ կարդամ… Երբ ես վեր կենամ, հագնվեմ թեթև Ու խորասուզված, մտքերով քեզ հետ` Նկարակալիս մոտենամ տխուր, Վրձինը առնեմ իմ կախարդական Ու արդեն կիսատ դիմանկարդ Հանգիստ ավարտեմ: Նկարեմ ու լուռ քեզ հետ զրուցեմ, Վստահ լինելով, որ ոչ ոք չկա, Ու ես ու դու ենք իրար շշուկով Աստղերի մասին հեքիաթներ պատմում: Երգեմ քեզ համար, քեզ հետ հեկեկամ, Հրաշք վրձինս կամաց համբուրեմ, Որ կպատկերի աչքերդ տխուր Ու փորձը կյանքիդ` վաստակով լեցուն: Եվ այնպես կուզեմ, որ դու լուռ նայես Ու հետևես իմ ամեն շարժումին, Որ լավ իմանաս, դրախտի որսո´րդ, Թե որսիդ աչքերն ինչու՟ են տխուր… Այնժամ կիմանաս, թե ինչ ես արել
Բաժանում Գիտեմ` պիտի դժվար լինի Բաժանումն այն չսպասված, Ու համբույրս` աղի, լեղի` Վերջին պահին քեզ տրված: Րոպեն պիտի անէանա` Քեզ իր գիրկը առնելով, Ճամփաս պիտի, ա~խ, ողողվի Քո հորդացող արցունքով: Գիտեմ` պիտի երկունք լինի Մեր բզկտված սրտերում, Ու նոր աղոթք պիտի ծնվի Մեր հանդիպման հույսերում… 08.02.1989 Արաքս Աբրահամյան
Բոլոր աստղերը մի տեսակ ծաղկում են, Արաքս քույրիկ, երբ նկարում ես: Համբուրում եմ քո աջը, այտը: Տիգրան Մանսուրյան
Показать ещё