Թանկագին երեխաներ՝ Վանաձորի թ. 1 հիմնական դպրոցի 5-րդ ՚՚բ՚՚ դասարանի աշակերտներ երկնաչափ շնորհակալ եմ, որ դուք իմ հեքիաթին շունչ ու հոգի եք տվել, մի մասդ պատմել եք, մյուս մասդ պատկերազարդել։ Դե իսկ դասղեկ Էռնա Դալլաքյանը, ով իր նպաստն է բերել կազմակերպչական աշխատանքներին, մայրենիի ուսուցչուհի Սվետա Դալլաքյանը և նկարչության ուսուցչուհի՝ Մարգո Մանասյանը նոր կյանք են տվել հեքիաթիս։ Երկնաչափ շնորհակալ եմ սիրելիներս։
Քարավան կանգ առ, գոնե ետ նայիր, Հայոց սուրբ հողը անտեր մի թողնիր, Կանգ առ կառուցող, բժիշկ, շինարար, Կանգ առ մանկավարժ, վարպետ խոհարար, Ետ նայեք, ինչպես են վանքերը լալիս, Ոնց են աղերսում դռներ փակելիս.. Քարավան ո՞ւր ես տանում քո բալին, Քո ձեռքով տալիս հանձնում օտարին.. Վա՜խ, հազար ափսոս, խեղճ մանուկներին, Ի՞նչ ենք թողնելու մենք սերունդներին, Ա՜խ քաշելով են պատմելու միմյանց, Հայերի մասին աշխարհում ցրված.. Մարդ չմնաց Հայաստանում, Մեր պապերի անդաստանում, Ո՞ւր եք տանում, դարձնում դժբախտ, Ո՞ւր եք թողնում հողն այս դրախտ.. Կանգ առ քարավան, ետ նայիր մի պահ, Չէ՞ որ մեր ազգը ուժեղ է անմահ.. Քո արդար ձեռքով մշակիր հողդ, Կառուցիր տունդ, պահիր երկիրդ, Կանգ առեք, կա՜նգ, մի հեռացեք, Ոսոխի դեմ դուռ մի բացե
. «ԿԵՆԱՑ ԳԻՐՔԸ»
Մտամառանս լի մրուրով, գորշավուն, թանձր,
Արցունքիս հետ կաղապարված բեկոր է կարծր,
Քրքրում է ներաշխարհս, իսկ բերանում մեղրահաց,
Ճակատագիր ասեմ դրան, թե կյանքի գիր չլսված:
Ինքս իմ ես-ին շատ անգամ դեմ գնացի,
Բոլոր դժվար էտապներում հաղթեցի,
Պայքարելով խինդ ու ծիծաղ միասին,
Ամեն մեկը մի գիրք գրեց իր մասին:
Ոսկեհյուս իմ հեքիաթները չքացան,
Քաղցրահնչյուն իմ երգերը վերացան,
Հիմա միայն մորմոքի տաղն եմ լսում,
Նրա ներքո հուշերն են լոկ թևածում:
Գարուններս սիրո կարոտ մնացին,
Ծաղիկներս դեռ չբացված թոշնեցին,
Բայց դեռ թուփը մնայուն է ու կանգուն,
Դեռ կբացվեն նոր կոկոններ վարվռուն:
Պատուհանիս ջրի շիթերն են թակո
ԽՄԲԱԳԻՐ՝ ԿԱՐԵՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Շնորհակալություն Մագաղաթ պատմամշակութային կայքի խմբագրակազմին,իմ հեղինակային հոդվածը կայքում տեղադրելու համար:
Բանաստեղծն ի սկզբանե հոգու բժիշկն է: Նա խոսում է հոգու լեզվով, տեսնում՝ հոգու աչքերով, իսկ բանաստեղծության միջոցով ներթափանցում է մարդու ներաշխարհն ու տակնուվրա անում:
Բանաստեղծությունը լոկ բառերի հավաքածու չէ, այլ՝ գործ, որով կապ է հաստատվում մարդու ու իր ապրումների հետ: Երբեմն անելանելի իրավիճակում հայտվելով,մարդն այլևս մոռանում է խորհել-մտածելու, ճիշտն ու սխալը զանազանելու, իրերն իրենց անուններով կոչելու կարողությունը,ու այդ ժամանակ ո՛չ ընկերները,ո՛չ հարազատները և, ո՛չ էլ մտերիմները չեն կարողանում տալ արժանի ու ճիշտ պատասխաններ իրեն տանջող հարցերին: Այդ