Ո´չ Աստված եմ, ո´չ առաքյալ,
Ո´չ հրեշտակ և ո´չ էլ սուրբ,
Ո´չ դատավոր, ո´չ էլ անմեղ...
Ընդհամենը մարդ եմ ձեզ պես
Ու մեղավոր` դարձյալ ձեզ պես...
Ծնված օրից մեղանչեցի.
Գիտե՞ք ինչու`
Արյան գնով ես ծնվեցի
Ու "կյանքի շուկա" ոտք դրեցի...
Եվ ի՞նչ տեսա.
(Բայց նախ ասեմ, որ ինչ տեսա`
Ակամայից ես կուչ եկա,
Տեսածիցս էլ ` շատ վախեցա).
__Կաթսաներ են շարված հերթով
Ու եփվում են դառը ճաշեր...
...Մի կաթսայում
Բերնեբերան սուտ է լցված,
Իսկ էն մյուսում `թույն ու կեղծիք,
Մեկում բախտ է, իսկ էն մյուսում`
Օձն է բազմած ոսկու վրա...
Դե իսկ մարդիկ շտապու~մ են,
Շերեփն առած` համտեսու~մ են,
Հրմշտու~մ են,
Գոռգոռում ու սակարկու~մ են...
Շիվար -մոլոր թափառեցի...
Ում հարցրի, թե ի՞նչ եմ ուզում`
Խեթ հայացքով նախատեցին
Ու մի ճամ
Դռները բացեք, գարուն է գալիս։ Այս գիշերն արդեն գարուն կլինի։ Ամենքիդ՝ հոգու տաք ու ջերմ գարուն եմ մաղթում, սիրո' գարուն։ Հավերժ պահեք այդ գարունը.... թե չէ՝ հետո ուշ կլինի...Լ.Ա.