Ալթայի երկրամասում 18-ամյա ֆուտբոլիստը խաղի ժամանակ մահացել է կայծակի հարվածից
Ռուսաստանի Ալթայի երկրամասում ուսանողական թիմերի միջև ֆուտբոլային խաղի ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը՝ 18-ամյա ուսանող, մահացել է կայծակի հարվածից հետո: Միջադեպը տեղի է ունեցել Ռուբցովսկ քաղաքում: Ինչպես տեղեկացնում է Championat.com-ը, հղում կատարելով ՌԴ-ի քննչական կոմիտեին, կայծակը հարվածել է մետաղյա դարպասներին, որի կողքին 4 մարդ է եղել: Զոհված տղայից բացի, տուժել են մնացած 3 մարդիկ, որոնք այժմ գտնվում են հիվանդանոցում, նրանցից մեկն անչափահաս է #ronaldo
Нет комментариев