Մյունխենգլադբախի «Բորուսիան» ցանկանում է ձեռք բերել Էդեգորին
Մյունխենգլադբախի «Բորուսիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը հաստատել է, որ գերմանական ակումբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորի ծառայություններով:TV3 Sport-ի եթերում Էբերլը հայտնել է, որ կողմերը բանակցում են ֆուտբոլիստի տեղափոխության հարցով:«Բորուսիան» ցանկանում է Էդեգորին վարձակալել ձմռանը: #ronaldo
Нет комментариев